• facebook
  • instagram
  • tripadvisor

Բարի գալուստ
«ԼԱՎԱՇ» ռեստորան

Լավաշաբույր երկրի առավոտները

Ներդաշնակ հակադրությունների վայր

Մեր մասին

«Լավաշ» ռեստորանը «Երեմյան Փրոջեքթս»-ի երրորդ բիզնես նախաձեռնությունն է՝ հայկական խոհանոցի նորաշունչ և մերօրյա մատուցմամբ: Ռեստորանի ստեղծման հիմքում ներդաշնակ հակադրություններով յուրահատուկ կոլորիտի ձևավորումն է, որտեղ մեկտեղված են վինտաժային դիզայնն ու հայկական խոհանոցը:

«Լավաշ»-ի գործունեության առանցքում է մոռացված հայկական բրդուճային նախաճաշի վերականգնումն ու առավոտյան սնվելու գեղեցիկ մշակույթի տարածումը:

Լավաշն իր հաճախորդներին առաջարկում է հաճելի ժամանց ու համեղ սնունդ ռեստորանի փակ և բացօթյա հատվածներում: Առաջին հարկում կարող եք հետևել թոնրում պատրաստվող պուրի հացի, գաթայի և, իհարկե, լավաշի թխման գեղեցիկ գործընթացին: Ռեստորանի երկրորդ հարկում գործում է փակ սրահ կորպորատիվ խնջույքների կամ այլ հիշարժան իրադարձությունների համար:

«Լավաշ» ռեստորան

Ճաշացանկը յուրաքանչյուր ռեստորանի սիրտն ու հոգին է, ստեղծարար խոհարարների մտքի ու փորձի արգասիքը: «Լավաշ»–ի ճաշացանկում ընդգրկված են ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային սիրված և ծանոթ ուտեստներ՝ նորովի մատուցված մեր խոհարարական անձնակազմի կողմից: Հաճախորդների ակնկալիքներն արդարացնելու և նրանց մշտապես հաճելիորեն զարմացնելու համար ճաշացանկը պարբերաբար թարմացվում է: Համեցեք «Լավաշ» ռեստորան համեղ սնվելու և անմոռանալի պահեր վայելելու:

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ

Հայկական խոհանոցն ավանդապես ունեցել է տարբերվող ու սննդարար նախաճաշ, սակայն աստիճանաբար այդ մշակույթը դուրս է մղվել մեր կենցաղից: «Լավաշ»-ում մենք ցանկանում ենք վերականգնել հայկական մոռացված, համով ու անչափ առողջարար նախաճաշային մշակույթը: Հայկական բրդուճային նախաճաշն աշխարհում կալորիապես ամենահարուստներից է, ինչի շնորհիվ ապահովում է օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով:

ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՌԱՎՈՏՆԵՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Լավաշով, մեղրով ու ընկույզով բրդուճը տիպիկ հայկական նախաճաշերից է, որն առավել համեղ է դառնում մեկ գավաթ թեյի հետ և զինում օրգանիզմն անհրաժեշտ ու անփոխարինելի վիտամիններով:

ՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՎՈՏՆԵՐԻ ՇՈՒՆՉԸ

Հալվա, մուրաբա, թեյ ու մրգեր. օրվա համեղ ու արդյունավետ սկիզբը տրված է: Տոնական սեղանները զարդարող հրուշակեղենը մեզ մոտ կարող եք ճաշակել առանց հատուկ առիթի:

ՍՆՆԴԱՐԱՐ ԱՌԱՎՈՏՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ

Կաթնաշոռով, չրերով ու չամիչով գնդիկները կարող են դառնալ առավոտյան էներգիայի աղբյուր, երբ թեթև, բայց հագեցնող նախաճաշ եք նախընտրում:

Տարբեր բաղադրիչներով կաթնաշոռով գնդիկները հայկական նախաճաշային ավանդույթի սիրելի տարբերակներից են:

ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՃԱՇ

ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ

ՀՀ Արագածոտնի մարզում՝ Աշտարակից 18 կմ հյուսիս-արևմուտք գտվում է Ավան համայնքը, որն ունի ավելի քան ինը հարյուր բնակիչ, ըստ պաշտոնական տվյալների՝ 220 տնտեսություն: Բնակիչները զբաղվում են անասնաբուծությամբ (խոշոր և մանր եղջերավոր), այգեգործությամբ և բանջարաբուծությամբ. հիմնականում մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ: Համայնքի տարածքի մոտ 76%-ն արոտավայրերն են:

ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության նախաձեռնությամբ 2017թ. հուլիսից ՀՀ Արագածոտնի մարզի Ավան համայնքում գործարկվել է գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետ, որտեղ համայնքի բնակիչները շուկայական գներով կարողանում են իրացնել գյուղմթերքը: Նախագիծն իրականացվում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի համատեքստում և իր տեսակով Հայաստանում առաջինն է: Այն նպատակ ունի նպաստել գյուղացու և տեղական բիզնեսի փոխշահավետ համագործակցությանը, ինչպես նաև ձևավորել սոցիալական ձեռներեցության, պատասխանատու բիզնեսի նոր մշակույթ:

ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ

«ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ»

«ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ» կոնցեպտով այս նախագիծը կոչված է թեթևացնելու գյուղացիների հոգսը. գյուղմթերքն իրացնելու համար Երևան կամ մոտակա քաղաքներ հասնելու անհրաժեշտությունը այլևս չկա, մյուս կողմից հնարավորություն է տալիս թարմ ու սննդարար մթերք մատակարարել ռեստորանի հաճախորդներին:

ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ

«ԱՐՑԱԽ» ԳՈՐԾԱՐԱՆ

Մթերված ամբողջ ապրանքը՝ բանջարեղենը, միրգը, հատապտուղներն ու մսամթերքը վերամշակում է անցնում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Արցախ» գործարանում: Այստեղ պատրաստվում են տարբեր տեսակի պահածոներ, կոմպոտներ, կիսաֆաբրիկատներ և մատակարարվում ընկերության ռեստորաններին:

ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ ԳՅՈՒՂԻՑ ՄԵՐ ՍԵՂԱՆ

«ԼԱՎԱՇ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ԽԱՆՈՒԹԸ

Ավան համայնքից մթերված գյուղի բերքն ու բարիքը և «Արցախ» գործարանի արտադրանքը հաճախորդը կարող է փորձել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության բոլոր ռեստորաններում, իսկ ընկերության «Լավաշ» ռեստորանի առաջին հարկում գործող խանութից հնարավոր է ձեռք բերել գյուղատնտեսական թարմ արտադրանք՝ ձու, կաթնամթերք (պանիր, թթվասեր, կաթնաշոռ, ռեժան), մեղր, ընկերության խոհարարների կողմից պատրաստված կիսաֆաբրիկատները (տոլմա, պելմենի, իշլի քյուֆթա և այլն), թթուների տեսականի, ինչպես նաև տեղում թխվող լավաշ, պուրի և ֆիրմային գաթա:

«ԼԱՎԱՇ» ԽԱՆՈՒԹ «ԼԱՎԱՇ» ԽԱՆՈՒԹ «ԼԱՎԱՇ» ԽԱՆՈՒԹ «ԼԱՎԱՇ» ԽԱՆՈՒԹ «ԼԱՎԱՇ» ԽԱՆՈՒԹ «ԼԱՎԱՇ» ԽԱՆՈՒԹ «ԼԱՎԱՇ» ԽԱՆՈՒԹ «ԼԱՎԱՇ» ԽԱՆՈՒԹ

ԼԱՎԱՇ ՀԱՑԸ

ՀԱՑԱՐԱՐՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Հացարարումը միշտ էլ եղել է հայ ժողովրդի ինքնության և կենցաղի անբաժան մասը: Հայկական լեռնաշխարհն անհիշելի ժամանակներից եղել է հացաբույսերի մշակման ու տարածման օջախներից մեկը: Պեղումները վկայում են, որ հացաբույսերի մշակումը Հայկական լեռնաշխարհում սկսվել է դեռևս Ք.ա. XVIII-XI հազարամյակում: Սյունիքի ժայռապատկերներում (Ք.ա. XVIII-XI) կարելի է հանդիպել եզներին լծված արորների և քառանիվ կամ երկանիվ սայլերի պատկերներ, որոնք փաստում են Հայաստանում հացազգիների մշակման մասին:

Լավաշ հացը
Լավաշ հացը

ԼԱՎԱՇԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ

2014թ. նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի» միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում կայացվեց Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

ՓԱՍՏԵՐ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ

Հնուց ի վեր լավաշ թխելը հայ կնոջ մենաշնորհն է եղել. Ըստ ավանդույթի՝ խմորը հունցել է տան ավագ կինը, իսկ տղամարդիկ ընդհանրապես չէին մասնակցում հացի պատրաստման արարողակարգին: Լավաշ թխելու պատրաստությունը սկսում էին արևի առաջին շողերի հետ, ինչպես տարածված էր բարբառային լեզվում, կանուխին: Աշխատանքը սկսվում էր թոնիրը վառելու գործընթացից՝ պատրաստում էին կրակը և, որպես կանոն, աղոթքներով ու բարեմաղթանքներով սկսում արարողակարգը: Լավաշ թխելու ողջ ընթացքն ուղեկցվում էր հաճելի, մտերմիկ զրույցներով, երգ-ուրախությամբ:

Լավաշի երկարակեցության գաղտնիքը. Շնորհիվ իր պարզ բաղադրության՝ ալյուր, աղ, թթխմոր, ջուր, լավաշը համարվում է ամենաերկար պահվող հացը: Չոր վիճակում լավաշը հնարավոր է պահել շուրջ մեկ տարի. ուտելուց առաջ պարզապես հարկավոր է թրջել, որպեսզի փափկի՝ վերականգնելով իր համն ու բույրը:

Լավաշի մշակութային և ծիսական նշանակությունը. Լավաշի թեման բազմիցս արտացոլվել է նաև արվեստի գործերում, ոգեշնչման աղբյուր է եղել հայազգի ստեղծագործողների համար: Այդ ամենի մասին են վկայում Գրիգոր Խանջյանի, Մինաս Ավետիսյանի կտավներն ու այլոց գործերը, սիրված և քաջածանոթ «Կախարդական լավաշ» մուլտֆիլմը, որ պատմում է Նաղաշ անունով տղայի մասին, ով ապրում էր լավաշ թխող իր մայրիկի հետ, սնվում ու մեծանում լավաշով։

Լավաշ հացը
«Լավաշ» ռեստորան «Լավաշ» ռեստորան «Լավաշ» ռեստորան «Լավաշ» ռեստորան «Լավաշ» ռեստորան «Լավաշ» ռեստորան «Լավաշ» ռեստորան «Լավաշ» ռեստորան «Լավաշ» ռեստորան «Լավաշ» ռեստորան «Լավաշ» ռեստորան «Լավաշ» ռեստորան

Մեր հասցեն

Թումանյան 21, 0001, ք. Երևան

Աշխ. ժամեր

Երկ. - Կիր. | 8:30 - 00:00
Նախաճաշի ժամեր՝ 8:30 - 12:00

Ամրագրում

Հեռ.՝ +374 10 60 88 00
Բջջ.՝ +374 91 60 88 00

Սոց. ցանցեր